ԱԱ-2014-ում ձախողումն ինձ ավելի ուժեղ դարձրեց. Դել Բոսկե

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Իսպանիայի հավաքականի գլխավոր մարզիչ Վիսենտե դել Բոսկեն խոստովանել է, որ 2014թ. աշխարհի առաջնության ժամանակ իր ընտրանու ձախողումն ավելի ուժեղ է դարձրել իրեն:

«Մենք շատ լավ վերլուծություն  ենք արել Մունդիալ-2014-ից հետո: Իրապես դժվար է որոշել մեր ձախողման իսկական պատճառը:

Լավ պատրաստվել էինք առաջնությանը, շատ ոգևորված էինք: Ձախողումից պետք է քաղենք մեզ անհրաժեշտը: Ինչ խոսք, ԱԱ-2014-ում ձախողումն ինձ ավելի ուժեղ դարձրեց»,- նշել է Դել Բոսկեն:

Հիշեցնենք, որ առաջնության ժամանակ Իսպանիայի հավաքականը չէր կարողացել հաղթահարել խմբային փուլի արգելքը:




Լրահոս