Աֆղանստանի ղեկավարության բարձրաստիճան աղբյուրը BBC-ին տեղեկացրել է, որ խմբակային բռնաբարության համար մահապատժի դատապարտված հինգ տղամարդիկ կախաղան են հանվել՝ չնայած մահապատիժը չիրականացնելու՝ ՄԱԿ-ի մարդու իրավունքների հանձնակատարի և Human Rights Watch միջազգային կազմակերպության կոչերին:
Իրավապաշտպանների կարծիքով՝ լուրջ հիմքեր կան ենթադրելու, որ այդ տղամարդկանց դատն արդարացի չի եղել, և չի համապատասխանել ո՛չ կասկածյալների, ո՛չ էլ տուժածների շահերին:
Կան վկայություններ, որ երկրի նախկին նախագահ Համիդ Կարզայը, ով հաստատել է մահապատիժը, պնդել է դրա անհրաժեշտությունը դեռևս դատավարությունը սկսվելուց առաջ: Դատը, տևել է ընդամենը մի քանի ժամ:
Այս տարվա օգոստոսին Քաբուլի արվարձաններում առևանգել էին չորս կանանց, որոնցից մեկը հղի էր: Կանանց կողոպտել և բռնաբարել էին: Այդ դեպքը բուռն արձագանք է ստացել հասարակությունում, աֆղանցիներից շատերը պահանջում էին հրապարակավ կախաղան ահնել դատապարտյալմերին: