Բաքվում կայանալիք խաղերին հայ մարզիկներին հարգանքով կվերաբերվեն

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Եթե Հայաստանի պատվիրակությունը մասնակցի Բաքվում կայանալիք Եվրոպական օլիմպիական խաղերին, ապա Միջազգային օլիմպիական կոմիտեն երաշխավորում է, որ հայ մարզիկներին Բաքվում կվերաբերվեն մեծ հարգանքով` ինչպես  մյուս երկրների ներկայացուցիչներին: 

«Շատ կարևոր է, որ ձեր մարզիկները հայտնեն իրենց կարծիքը` 2015 թվականի Եվրոպական խաղերին մասնակցելու համար»,- այսօր լրագրողների հետ զրույցում այս մասին նշեց ՄՕԿ-ի նախագահ Թոմաս Բախը:

Իսկ Եվրոպական օլիմպիական կոմիտեի նախագահ Պատրիկ Հիկեն հայտնեց, թե Ադրբեջանը վստահեցրել է, որ եթե Հայաստանը մասնակցի 2015-ի եվրոպական խաղերին, ապա Բաքվում հայ մարզիկներին կընդունեն մեծ հյուրընկալությամբ:

Իսկ ՀԱՕԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը նշեց, թե ինքը կողմ է, որ մարզիկները մասնակցեն Օլիմպիական խաղերին և  դիմելով  Թոմաս Բախին` կոչ արեց, որ նա անձամբ տեղյակ պահի Ադրբեջանի օլիմպիական կոմիտեի ղեկավարին` մեր թիմի մասնակցության հետ կապված խնդիրները խաղաղ, բանակցային ճանապարհով լուծելու համար:




Լրահոս