Աշխարհի առաջնություն. Կ. Գրիգորյանն այժմ երրորդն է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հնդկաստանում ընթացող շախմատի աշխարհի երիտասարդական առաջնությունում Հայաստանի  ներկայացուցիչ Կարեն Հ. Գրիգորյանը 10-րդ տուրից հետո ընթանում է երրորդ տեղում՝ ունենալով 7 միավոր:

Նույնքան միավոր ունեն ևս 11 շախմատիստներ: Առաջատարներն են չինացիներ Յի Վեյին եւ Շանգլեյ Լուն, ովքեր վաստակել են 8-ական միավոր:

Կանանց մրցաշարում Հայաստանը ներկայացնում է Մարիա Գևորգյանը: 10 տուրից հետո նա վաստակել է 6.5 միավոր եւ բաժանում է 8-14-րդ տեղերը:




Լրահոս