Լոնդոնի «Արսենալի» գլխավոր մարզիչ Արսեն Վենգերը խոստովանել է, որ մեծ սխալ էր պաշտպան Էշլի Քոուլի տրանսֆերը «Չելսի»-ին վաճառելը:
«Կարիերայիս ընթացքում ամենաշատը այդ տրանսֆերի համար եմ ափսոսում: Ամբողջ խնդիրը նրա գործակալի և ակումբի անհամաձայնության մեջ էր:
Քոուլը ֆանտաստիկ մարտիկ է: Նրա ամբողջ կարիերան ցույց է տալիս, թե որքան կարևոր խաղացող է նա: Քոուլը պետք է մեզ հետ մնար», – նշել է նա: