Մեր խնամիների հետ ի՞նչ գործ ունեք. Հ. Աբրահամյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանն այսօր լրագրողների հետ զրույցում նշեց, որ չեն քննարկել, թե ով է նշանակվելու փոխվարչապետի պաշտոնում: Նա խոսեց նաև երեք ոչ իշխանական ուժերի համատեղ հանրահավաքների մասին:

Լրագրողի հարցին՝ եթե ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը հայտարարի նախագահ դառնալու մասին, վարչապետը կցանկանա՞, որ իր խնամին նախագահ դառնա, Աբրահամյանն արձագանքեց. «Մեր խնամիներից ի՞նչ գործ ունեք դուք»:

Իսկ «Գագիկ Ծառուկյանը Սերժ Սարգսյանի արժանի՞ հետևորդ է» հարցին Հ. Աբրահամյանը պատասխանեց. «Նախ կոռեկտ չէ հիմա նախագահի մասին խոսել: Խորհուրդ եմ տալիս չխոսել այդ մասին, քանի որ նախագահը դեռ 4 տարի ունի աշխատելու, և ով որ հիմա այդ մասին խոսում է, ժամանակավրեպ է և կոռեկտ չէ»:

«Իշխանափոխության հիմքեր չեմ տեսնում: Ես  կառավարման ճգնաժամ չեմ տեսնում, ավելին, կառավարությունն ակտիվ աշխատում է»,- հավելեց վարչապետը:

Այն դիտարկմանը, թե «եռյակը» Սերժ Սարգսյանի հրաժարականն է պահանջում, Աբրահամյանն արձագանքեց. «Ոչ ոք նախագահին չի կարող փոխել»:




Լրահոս