Արեվածաղկի գող արջը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
ԱՄՆ-ի Վիսկոնսին նահանգի բնակչի տան հարակից ավտոտնակ է ներխուժել արջն ու արևածաղկի սերմերով 22 կգ կշռող պարկ գողացել: Ռենդի Մյուրեյի խոսքով՝ արջը հավանաբար ավտոտնակ է մտել պատուհանը կոտրելու միջոցով: Մյուրեյն անձամբ չի նկատել արջին: Սակայն մասնագետները, ուսումնասիրելով դեպքի վայրը, վստահաբար հայտնել են, որ արեւածաղկի գողությունն արջն է իրականացրել: Եւ զարմանալի էլ այն է , որ արջն արեւածաղկի պարկը տանելիս ոչ մի հատ սերմ չի թափել: Մասնագետներն ընդգծել են, որ արջերը ժամանակ առ ժամանակ մարդկանց մոտ են գալիս, սնունդ հայթայթելու նպատակով ուսումնասիրում աղբարկղերը եւ ավտոտնակները:




Լրահոս