«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «ՀՀ կառավարությունը մտադիր է ռեստորան գնել: Այս մասին որոշման նախագիծը ներառված է ՀՀ կառավարության այսօրվա նիստի օրակարգում: Ըստ այդմ, կառավարությունը մտադիր է գնել Հանրապետության հրապարակում գտնվող «Արարատ» ռեստորանը` 3 միլիոն 200 հազար դոլար արժեքով: «Ժողովուրդ»-ին հայտնի դարձավ, որ առնվազն մինչեւ 2015 թվականի դեկտեմբերը «Արարատ» ռեստորանը շարունակելու է գործել: Այսինքն` մեկ տարի շարունակ ՀՀ կառավարության անդամներն այլեւս կարող են «Արարատ» ռեստորանում «հաց ուտել» եւ իրենց զգալ ինչպես տանը: Իհարկե, կառավարության անդամներից շատերն իրենց սեփական ռեստորաններն ունեն, բայց այս մեկը կլինի իրենց բոլորինը, այսպես ասած «օբշագինը»: Ի դեպ, գործադիրը մտադիր է ռեստորանի տարածքը վերավաճառել Էդուարդո Էռնեկյանին պատկանող «Տանգո» փակ բաժնետիրական ընկերությանը զբաղեցրած տարածքի 1 քմ-ը 4 հազար դոլար արժեքով: Իսկ մինչ այդ ռեստորանը առաջիկա մեկ տարում դեռ կշարունակի գործել»:
Մանրամասները թերթի այսօրվա համարում: