Երեկ գիշեր ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանն ու ԲՀԿ նախագահ Գագիկ Ծւսռուկյանը դարձյալ քննարկել են իշխող կոալիցիայի հարցը, թե ում քանի նախարարական, մարզպետական պորտֆել է հասնում և Աժ-ում ինչքան հանձնաժողովների տեղեր, ու դարձյալ համաձայնության չեն եկել: ,Ժողովուրդե-ի տեղեկություններով` Սերժ Սարգսյան-Գագիկ Ծառուկյան հանդիպմանը մասնակցել է նաև Ծառուկյանի խնամի Հովիկ Աբրահամյանը: Տեսնելով որ Սերժ Սարգսյանն անդրդվելի է ՀՀ վարչապետի հարցում և բացի Տիգրան Սարգսյանից, որևէ մեկին տեսնել չի ուզում, Ծառուկյանն առաջարկել է Հովիկ Աբրահամյանին նշանակել գոնե Աժ նախագահի պաշտոնում: Թերթի տեղեկությունների համաձայն` Սերժ Սարգսյանը դեռ վերջնական դրական պատասխան չի տվել`փոխարենը պայման է դրել Հովիկ Աբրահամյանի առջև. նա պիտի ԲՀԿ-ի հետագա քայլերի պատասխանատվությունն անձամբ իր վրա վերցնի, որպեսզի ճակատագրական պահերին ԲՀԿ-ն անկանխատեսելի բաներ չանի: Իսկ բուն հուշագրի կամ համաձայնագրի տեքստի մասով էլի քննարկելու բաներ են մնացել: ԲՀԿ-ն ձգտում է, որ մինչև մայիսի 31-ը որևէ բան չհայտարարվի, և Աժ առաջին նիստը կայանա առանց կոալիցիոն համաձայնագրի: Մինչդեռ Սերժ Սարգսյանը չի համաձայնում:
Ավելին, երեկվա գիշերային հանդիպման ժամանակ հպանցիկ քննարկվել է նաև ԲՀԿ ցուցակում հայտնված Հմայակ Հովհաննիսյանի, Վահե Հովհաննիսյանի և Վարդան Օսկանյանի հարցը: Սարգսյանն ասել է, որ նրանք իր համար անցանկալի թեկնածուներ են: