Այսօր ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը հադես է եկել հայտարարությամբ, որտեղ նշվում է, որ ԲՀԿ-ն նպատակահարմար չի գտնում մասնակցել կոալիցիոն կառավարության ձեւավորմանը: Լուրը կայծակնային արագությամբ տարածվեց Facebook սոցիալական ցանցում և օգտատերերը իրենց գնահատականները տվեցին ստեղծված իրավիճակին:Օգտատեր Արսեն Բոյաջյանը հանդես է եկել այսպիսի մեկնաբանությամբ.” ԲՀԿ-ն չմտավ: Հաջորդ սերիայում դիտեք “Քոչարյանը որոշեց, որ հասարակությունն իրեն է սպասում”:Կարինա Հարությունյանը ի պատասխան իր օգտատեր ընկերոջ մեկնաբանության հեգնանքով նշում է. Թող գա, մենք էլ էդ ենք ուզում ,ավելացնելով,որ ինքն էդքան չարժի` որ սպասենք իրեն: Արսեն Բոյաջյանն էլ արդեն պատրաստվում է Ռոբերտ Քոչարյանին դիմավորելուն և նշում . Սպասում ենք բենզինը ու լուցկին ձեռքերիս: Օգտատեր Զոհրաբ Եգանյանն էլ ողջունում է ԲՀԿ ի կոալիցիա չկազմելու որոշումը. Ժողովուրդ ջան անձամբ ողջունում եմ ԲՀԿ ի կոալիցիա չկազմելու որոշումը, սա նշանակում է, որ մեր երկրում ներքաղաքական կյանքը թևակոխում է բնականոն փուլ, ինչը կհանգեցնի երկրի զարգացմանը: Սա նաև նշանակում է, որ ՀՀԿ- ն ստիպված է լինելու իսկապես աշխատել… Այնպես որ` Կեցցե ԲՀԿ-ն:Դավիթ Սանասարյան էլ ԲՀԿ կոալիցիա չմտնելու հայտարարության վերաբերյալ 3 ենթադրութուն է կատարել
1. Ռոբը կյամա
2. Ռոբը կյամ չի, օզումա կյա
3.Ռոբն ու Սերժը թատրոն են խաղ անում :
Լևոն Խերանյանի կարծիքով ոչ թե ԲՀԿ-ն, այլ Քոչարյանը չմտավ կոալիցիա, իհարկե լավ է ,որովհետև լավ է, որ երկրում կա մրցակցություն թեկուզ Քոչարյանի և Սարգսյանի միջև: