Երեւանում, մայիսի 23-ին, ժամը 23.34-ին ահազանգ է ստացվել, որ Լենինգրադյան 8 շենքի 38-րդ բնակարանից ջուր է լցվում ներքեւի բնակարան, իսկ բնակիչը չի արձագանքում դռան եւ հեռախոսի զանգերին: Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից armlur.am-ին հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել հատուկ փրկարարական ջոկատի հերթապահ խումբը: Փրկարարները, ոստիկանության եւ համատիրության աշխատակիցների ներկայությամբ, բացել են բնակարանի դուռը եւ խոհանոցի հատակին հայտնաբերել 81-ամյա Հենրիկ Սահակյանին` անօգնական վիճակում: “1-03” ծառայության աշխատակիցները նրան տեղափոխել են “Սուրբ Գրիգոր Լուսավորիչ” բժշկական կենտրոն: Ըստ բժիշկների` տղամարդու առողջական վիճակը ծայրահեղ ծանր է:
Փրկարարները բնակարանում գտել են 81-ամյա ծերունուն
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ