Ժառանգություն կուսակցությունը բոլոր հարցերի պատասխանները կտա հունիսի 2-ին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
“Ժառանգության” որոշ անդամներ կարծիք ու ցանկություն հայտնել են հրաժարվելու խորհրդարանական մանդատներից:  Մայիսի 24-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ “Ժառանգություն” կուսակցության անդամ Ստյոպա Սաֆարյանը նշեց, որ դրանք միայն կարծիքներ են, եւ կուսակցությունը դեռեւս պաշտոնական դիրքորոշում այդ հարցի առնչությամբ չի հայտնել: Խոսելով կուսակցության ներսում տիրող իրավիճակի մասին` Սաֆարյանը վստահեցրեց, որ այն, ինչ ներկայացվում է զանգվածային լրատվամիջոցներով, չի համապատասխանում իրանությանը: “Մամուլի հրապարակումները չեն համապատասխանում իրականությանը, եւ բոլոր հարցերի պատասխանը կտրվի հունիսի 2-ին` կուսակցության արտահերթ համագումարում”,- ասաց Ստյոպա Սաֆարյանը:




Լրահոս