Հարավային Կորեայի դատարանը 36 տարվա ազատազրկման է դատապարտել «Սևոլ» լաստանավի 69-ամյա նավապետ Լի Չժուն Սոկին:
«Սևոլ» լաստանավը Հարավային Կորեայի ափերի մոտ ջրասույզ էր եղել ապրիլի 16-ին: Լաստանավի 476 ուղևորների մեծ մասը զոհվել էր:
Ողբերգության զոհ է դարձել 295 մարդ, ևս ինը մարդ մինչ օրս համարվում է անհետ կորած:
Նավապետը մեղադրվում էր անզգուշությամբ սպանության մեջ՝ հանցավոր անփութության պատճառով:
Դատախազները պահանջում էին նրան մահապատժի ենթարկել, սակայն դատարանը ավելի մեղմ վճիռ է կայացրել:
Մեղադրող կողմը պնդում էր, որ նավապետ Լին կարգադրել է ուղևորներին մնալ նավի վրա, չնայած որ լաստանավի վրա բավարար փրկարար նավակներ են եղել: