Ժողովուրդ. Արտառոց դեպք Սարդարապատում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երեկ արտառոց դեպք է տեղի ունեցել Սարդարապատում: Ժողովուրդ-ը տեղեկացավ որ այնտեղ կայացած տոնակատարության ժամանակ Չինաստանից ժամանած լրագրողը փորձել է լուսանկարել ՀՀԿ առաջնորդ Սերժ Սարգսյանին: Սակայն Սարգսյանի թիկնազորը ֆոտոլրագրողին արգելել է լուսանկարել: Երբ չինացի լրագրողը փորձել է պարզել պատճառը, վերջինիս ասել են. ,Ընկեր, չի թույլատրվում ու վերջե: Միջադեպին խառնվել են նաև Սերժ Սարգսյանի լրատվության բաժնի աշխատակիցները: Լրագրողը նշել է, որ բավականին կարևոր լրատվական գործակալություն է ներկայացնում` ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը: Ինչո՞ւ եք արգելում, հաց է ուտում իր հայրենակիցների հետ, դա բնական է, նրա մարդկային կերպար է, իմ երկրում դա արգելված չէ լուսանկարել: Ընդհակառակը, նախագահն ուրախ կլինի, որ իրեն այդ պահին լուսանկարեն,-վրդովված նշել է լրագրողը: Սակայն մինչև վերջ նրան համառորեն արգելել են լուսանկարել Սերժ Սարգսյանին:




Լրահոս