Եվրո-2016-ի շրջանակներում երեկ տեղի են ունեցել մի քանի հանդիպումներ: Բուլղարայի հավաքականը ոչ ոքի խաղաց Մալթայի ընտրանու հետ: Բուլղարացի հարձակվող Իվելին Պոպովը վերջնամասում վրիպեց 11 մետրանոցից և խաղն ավարտվեց 1:1 հաշվով:
Չեխիան 2:1 հաշվով կամային հաղթանակ տարավ Իսլանդիայի նկատմամբ, իսկ թուրքերը հաղթեցին Ղազախստանին՝ 3:1: Իսրայելը 3:0 հաշվով պարտության է մատնել Բոսնիա և Հերցեգովինայի թիմին: Իտալիա-Խորվաթիա հանդիպումն էլ ավարտվեց 1:1 հաշվով:
Եվրո-2016, ընտրական փուլ, չորրորդ տուր
H խումբ
Իտալիա – Խորվաթիա՝ 1:1
Անտոնիո Կանդրեւա, 11 – Իվան Պերիշիչ, 15
Բուլղարիա – Մալթա՝ 1:1
Ստանիսլավ Մանոլեւ, 6 – Կլեյտոն Ֆալիա, 49 (11մ.)
Չիրացված 11 մետրանոց՝ Իվելին Պոպով, 76 (Բուլղարիա)
A խումբ
Չեխիա – Իսլանդիա՝ 2:1
Պավել Կադերբեկ, 45, Էմիլ Հալֆրեդսոն, 61 (ինքնագոլ) – Ռագնար Սիգուրդսոն, 9
Թուրքիա – Ղազախստան՝ 3:1
Բուրակ Յիլմազ, 26 (11մ.), 29, Սերդար Ազիզ, 83 – Սամատ Սամակով, 87 (11մ.)
B խումբ
Իսրայել – Բոսնիա եւ Հերցեգովինա՝ 3:0
Ժիլ Վերմութ, 36, Օմեր Դամարի, 45, Էրան Զահարի, 70
Հեռացում՝ Տոնի Շունիչ, 45 (Բոսնիա եւ Հերցեգովինա)