ՕՐՎԱ ԽՃԱՆԿԱՐ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՉԷԻՆ ՀՐԱԺԱՐՎԵԼ
a1plus.am-ի փոխանցմամբ՝ ՀԱԿ ցուցակի 4 թեկնածու ԱԺ պատգամավոր դառնալու համար երեկ ինքնաբացարկի դիմում են ներկայացրել ԿԸՀ: Բանն այն է, որ 2009թ. Երեւանի քաղաքապետի ընտրությունների արդյունքում ՀԱԿ անդամներ Ստեփան Դեմիրճյանը, Հրանտ Բագրատյանը, Լեւոն Զուրաբյանն ու Լյուդմիլա Սարգսյանը, դառնալով Երեւանի ավագանու անդամներ, մինչ օրս ավագանու անդամի մանդատից հրաժարվելու դիմում չեն ներկայացրել ԿԸՀ, թեեւ ՀԱԿ-ը հայտարարել էր նման որոշման մասին: ԿԸՀ քարտուղար Արմեն Սմբատյանը կայքին ասել է. «Իրենց տեղյակ ենք պահել, որ պետք է հրաժարվել ավագանու մանդատից, որպեսզի ստանան Ազգային Ժողովի պատգամավորի մանդատ, որովհետեւ սրանք անհամատեղելի պաշտոններ են»: Ի դեպ, նախօրեին ավագանու անդամի մանդատից հրաժարվելու դիմում էր ներկայացրել նախկին ՀՀՇ փոխնախագահ Խաչատուր Քոքոբելյանը, որը «Ժառանգության» միասնական ցուցակի 2-րդ հորիզոնականում է:

ԹԵԹԵՎ Է ՏԱՆՈՒՄ
Կառավարության վերջին նիստից հետո ՀՀ բնապահպանության նախարար Արամ Հարությունյանը, պատասխանելով իր պաշտոնավարման վերաբերյալ հարցին, ասել է, որ ինքը քաղաքական ուժի ներկայացուցիչ է, եւ ինչպես կորոշի քաղաքական ուժը, այնպես էլ կլինի: Նախարարը վստահեցրել է, որ պաշտոն չզբաղեցնելու պարագայում թեթեւ է վերաբերելու դրան: Ներկայում բնապահպանության նախարարն իրականացնում է իրեն ի պաշտոնե վերապահված աշխատանքները:

ԴՐԱԾՈ ԿԼԻՆԻ
«Եթե 2013-ի նախագահական ընտրություններում ԲՀԿ-ն ներկայանա իր թեկնածուով, ապա այն կլինի իշխանության կողմից դրածո»,-նման կարծիք է հայտնել «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ստեփան Սաֆարյանը` անդրադառնալով  ԲՀԿ-ի` կոալիցիա չկազմելուն: Ինչ վերաբերում է «Ժառանգության» ապագա խորհրդարանական կազմին, ապա, Սաֆարյանի տեղեկացմամբ, այն հայտնի կդառնա հունիսի 2-ին նախատեսված «Ժառանգության» համագումարի ընթացքում։

ՉԵՆ ՈՒԶՈՒՄ
Դատարանը չի կարողանում բերման ենթարկել ՀԱԿ ակտիվիստների դեմ հարուցված քրեական գործով վկաներին: Երեկվա դատավարության ընթացքում հայտարարվել է, որ վկա Ավետիս Ամիրջանյանը բացակայում է հանրապետությունից, իսկ Հայկ Մաթեւոսյանը՝ Երեւանից։ «Այդ վկան ականատես վկա էր, ուներ միջադեպին հարակից տարածքում տեղադրված կրպակ, որտեղ եղել է դեպքի պահին, տեսել է այն ամենը, ինչ կատարվել է»,-«Ա1+»-ին ասել է ակտիվիստների պաշտպան Ստեփան Ոսկանյանը։




Լրահոս