ՄԱՀԱՑԵԼ Է «ՀԱՅՏՆԻ ԲՈՄԺԸ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Աբովյան քաղաքի Տարտուի փողոցի թիվ 2 շենքի բնակիչները, նկատելով, որ թիվ 18 բնակարանի հարեւանը չի արձագանքում դռան զանգերին, դիմել են փրկարարների օգնությանը: Վերջիններս բացել են բնակարանի դուռը եւ հայտնաբերել տղամարդու դիակ:
«Ժողովուրդ»-ը պարզեց, որ տղամարդը Աբովյան քաղաքում հայտնի բոմժ 48-ամյա Գագոն է՝ Գագիկ Հենրիկի Հակոբյանը, ում ընտանիքը գտվում է Ռուսաստանի Դաշնությունում: Գագիկն արդեն քանի տարի նշված հասցեում բնակվում էր միայնակ եւ օրավուր հացը վաստակում էր փող մուրալով: Մահվան պատճառների մասին խոսելով՝ Կոտայքի մարզի փրկարարական վարչության պետ Գ. Գրիգորյանն ասաց, որ դիակի վրա բռնության հետքեր չկան, «հավանաբար մահացել է բնական մահով»:

 ՍՈՒՍԱՆՆԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ




Լրահոս