ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Արդեն տեւական ժամանակ է՝ քաղաքական դաշտում քննարկվում է ՀՀ պետեկամուտների կոմիտեն տրոհելու սցենարը: Ըստ իշխանական ծրագրի՝ Հայաստանում կրկին պետք է լինեն հարկային եւ մաքսային ծառայություններ: Նույնիսկ արդեն նշվում է, որ մաքսային ծառայությունը վստահվելու է ՀՀ վերահսկիչ պալատի նախագահի տեղակալ Լեւոն Յոլյանին, որը եղել է ՀՀԿ շտաբի պետի տեղակալը: Վերջինս քաղաքական էլիտային հայտնի է որպես Սերժ Սարգսյանի ազատ ժամանակվա «թղթախաղի ընկեր»: Իսկ հարկային ծառայությունում, համաձայն լուրերի, նշանակվելու է ՊԵԿ նախագահ Գագիկ Խաչատրյանը՝ Տամոժնի Գագոն: «Ժողովուրդ»-ը փորձեց Խաչատրյանից հետաքրքրվել, թե ինչ է մտածում Պետեկամուտների կոմիտեն տրոհելու ծրագրի մասին: «Էդ հարցերը ինձ մի՛ տվեք, որովհետեւ ես չեմ որոշողը, լա՞վ»,-հակիրճ արձագանքեց ՀՀ  պետական եկամուտների կոմիտեի նախագահ Գագիկ Խաչատրյանը՝ հրաժարվելով այլ հարցերի պատասխանել:




Լրահոս