Ընկել էր կիրճը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Հունիսի 2-ին, ժամը 21.20-ին ոստիկանությունից տեղեկություն է ստացվել, որ Հրազդանի կիրճում` Փարաջանովի տուն–թանգարանի մոտակայքում, ժայռաբեկորների վրա մարդ է ընկել և նրան դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր են մեկնել հատուկ փրկարարական ջոկատի հերթապահ և ՃԿԿ օպերատիվ խմբերը: Փրկարարները, ոստիկանության աշխատակիցների հետ համատեղ, կիրճից դուրս են բերել Արարատի մարզի Մասիս քաղաքի “Նոր” թաղամասի թիվ 10 շենքի 41-րդ բնակարանի բնակիչ` 1976 թ. ծնված Էմիլ Գիզողլյանին: Վերջինս տեղափոխվել է թիվ 1 համալսարանական հիվանդանոց և հրաժարվելով բուժօգնությունից` դուրս գրվել:




Լրահոս