Պառլամենտում նստած ամեն մի պատգամավոր մի «վեհափառ» է, Գալուստ Սահակյանն էլ՝ Գրիգոր Լուսավորիչ. «Հրապարակ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Հրապարակ» թերթը գրում է. «ԱԺ ղեկավար Գալուստ Սահակյանը նոր անուն է ձեռք բերել, նրան այլեւս անվանում են ոչ թե Գրիգորիչ, այլ` «Գրիգոր Լուսավորիչ»:
Բանն այն է, որ ՀՀԿ պատգամավորները սահմանադրական բարեփոխումների փաթեթը քննարկելիս եւ ապագա խորհրդարանի թվաքանակը որոշելիս հիշել են, որ 95-ին, երբ ՀՀՇ-ն փորձել էր կրճատել պատգամավորների թիվը 191-ից, երկար չէր կարողացել որոշել, թե ինչ թվի վրա կանգ առնի:

Լեւոն Տեր-Պետրոսյանը, թե Բաբկեն Արարքցյանը հարցրել էին` նոր ընտրվելիք կաթողիկոս Գարեգին Ա-ն մեր ո՞ր կաթողիկոսն է լինելու: Պարզվել էր` 131-րդ, ու այդպես էլ որոշել էին: «Բա հիմա ստացվում է` պառլամենտում նստած ամեն մի պատգամավոր մի «վեհափառ» է, էլի, ու որ էդպես է` Գալուստն էլ Գրիգոր Լուսավորիչ է, փաստորեն»,- բացատրեց ՀՀԿ-ական պատգամավորը մեր հարցին ի պատասխան, թե ինչու են սկսել Գալուստին անվանակոչել: «Ավազանի անունն է»,- հավելեց ՀՀԿ-ական 131 «վեհափառներից» մեկը »:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:




Լրահոս