ՉԵՆ ՇՏԱՊՈՒՄ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Թեեւ Հովիկ Աբրահամյանն արդեն մեկ շաբաթ զբաղեցնում է ԱԺ նախագահի աթոռը, խորհրդարան է վերադարձրել իր շրջապատին, սակայն ԱԺ նախկին խոսնակ Սամվել Նիկոյանի կադրերը դեռեւս շարունակում են պաշտոնավարել: Ընդ որում խոսքը հայեցողական պաշտոններ զբաղեցնող անձանց մասին է, որոնք, ընդունված կարգի համաձայն, իրենց ղեկավարի հրաժարականից հետո իրենք էլ են հեռանում (ԱԺ նախագահի օգնականներ Գագիկ Նահապետյանը, Ռաֆայել Աբովյանը եւ այլն): «Ժողովուրդ»-ը տեղեկացավ, որ Աբրահամյանը չի ցանկանում Նիկոյանի կադրերի հետ վարվել այնպես, ինչպես ժամանակին վերջինս արեց իր շրջապատի հետ: Մասնավորապես նա առայժմ աշխատանքից չի ազատում այդ մարդկանց՝ հուսալով, որ Նիկոյանը կառավարություն տեղափոխվելուց հետո թիմին կտանի իր հետեւից, ու դրանից ավելորդ աղմուկ չի ստեղծվի:




Լրահոս