Արամ Մանուկյանի դեմ հարձակումը դատապարտելի է. Արմեն Աշոտյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը սոցցանցում գրառում է արել երեկ երեկոյան ԱԺ պատգամավոր Արամ Մանուկյանի դեմ կատարված հարձակման վերաբերյալ.

«ԱԺ պատգամավոր Արամ Մանուկյանի դեմ երեկ իրականացված հարձակումը դատապարտելի է:

Վստահ եմ, որ իրավապահ մարմիններն անում են ամեն հնարավորը, որպեսզի բացահայտվի արարքը կատարողի անձը:

Պարոն Մանուկյանին մաղթում եմ շուտափույթ առողջացում»:




Լրահոս