Անուշիկ Ալավերդյանը 2015-ին ցանկանում է բալիկ ունենալ (ֆոտո)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

2014 թվականը հաջողակ տարի է եղել շատերի համար: Հաջողակների թվում է նաև երգչուհի Անուշիկ Ալավերդյանը: Նա «Ժողովուրդ»-ի հետ զրույցում վստահեցրեց, որ   2014-ն իր կյանքի լավագույն տարիներից մեկն է եղել, քանի որ այն անցել է բուռն ստեղծագործական մթնոլորտում, իսկ անձնական կյանքում էլ տեղի է ունեցել ամենակարևորը՝ երգչուհին ամուսնացել է:

3

«Ինձ համար մի քիչ տարօրինակ է խանութներում ու սուպերմարկետներում տիրող այս աժիոտաժը, քանի որ ինքս թեթեւ եմ նայում այս տոնին, նույնը խորհուրդ կտամ իմ համաքաղաքացիներին»,-ասաց նա:

2

Անուշիկը մաղթում է, որ գալիք տարում երգարվեստի ոլորտում շատանան տեսակ ունեցող արվեստագետները, հետաքրքիր դեմքերը: Իսկ ինչ վերաբերում է անձնականին, ապա երգչուհին շատ է ցանկանում 2015-ին բալիկ ունենալ:




Լրահոս