«Brent»տեսակի նավթի գինը Լոնդոնում սակարկությունների ժամանակ անկում է ապրել մեկ բարելի համար 50 դոլարից: Առավոտյան Երևանի ժամանակով ժամը 11:50-ի դրությամբ նավթի գինը կազմել է 49 դոլար 98 ցենտ: Սա 2009 թվականից սկսած ամենացածր գինն է: Այս մասին են վկայում ICE բորսայի տվյալները:
Այսպիսով` «Brent» տեսակի նավթի գինը մեկ բարելի համար արդեն էժանացել է 2.15 տոկոսով կամ 1 դոլար 12 ցենտով:
Հավելենք, որ համաշխարհային շուկայում նավթի գնանկում է նկատվում անցած տարվա վերջից: Մասնագետները սա կապում են ԱՄՆ-ում թերթաքարային գազի նոր հանքավայրեր բացելու լուրերի հետ: