ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ հունվարի 7-ի ժամը 22.00-ի դրությամբ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ:
Ձնաբքի հետևանքով փակ է Վարդենյաց լեռնանցքը, Արագածոտնի մարզի Ապարան-Նիգավան ավտոճանապարհը: Ձնաբերուկների և մերկասառուցի հետևանքով երկկողմանի փակ է Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհը:
Ուժեղ քամու և առատ ձյան հետևանքով դժվարանցանելի է Գյումրի-Բավրա ավտոճանապարհը:
Գեղարքունիքի մարզի Մարտունի-Գավառ, Սյունիքի մարզի Գորիս-Սիսիան ավտոճանապարհիներին, Վայոց ձորի մարզի Սարավան գյուղի, Արագածոտնի մարզի Արագածի տարածաշրջանի ճանապարհներին առկա է մերկասառույց:
ՀՀ ՏԿ և ԱԻ նախարարությունը զգուշացնում է դեպի Վրաստան չերթևեկել Բավրայի անցակետով, քանի որ վերջինս փակ է:
Անվտանգ երթևեկությունն ապահովելու նպատակով ճանապարհաշինարարների կողմից ավտոճանապարհներին կատարվում են աղով և ավազով մշակման աշխատանքներ:
Խորհուրդ է տրվում երթևեկել ձմեռային անվադողերով:
Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն` առատ տեղումների պատճառով Ստեփանծմինդա-Լարս, Նինոծմինդա-Բավրա ավտոճանապարհները փակ են բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար: