Charlie Hebdo-ի վրա հարձակված ահաբեկիչները սպանվել են

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Charlie Hebdo երգիծական հանդեսի խմբագրությունում ահաբեկչության իրականացման համար կասկածվող Կուաշի եղբայրները սպանվել են: Այս մասին հայտնում է France Presse-ը:

Դա տեղի է ունեցել հատուկ գործողության արդյունքում, որը իրականացվել է Փարիզից հյուսիս ընկած Դամարտեն ան Գոել բնակավայրում: Այստեղ Սայիդ և Շերիֆ Կուաշիները մեկ մարդու գերի էին վերցրել և փակվել տեղի տպագրատանը: Ֆրանսիայի հատուկջոկատայինները հատուկ գործողություն են իրականացրել տեղանքում, ազատել պատանդին և սպանել եղբայրներին:

Հիշեցնենք, որ նրանք  կրակ էին բացել խմբագրությունում գտնվող մարդկանց ուղղությամբ: Ահաբեկիչներին հաջողվել էր մեքենայով դեպքի վայրից փախուստի դիմել: Ահաբեկչության զոհ է դարձել 12 մարդ, ևս 11 մարդ վիրավորվել է:




Լրահոս