Ռուբլու կտրուկ անկման պատճառով շահագործված ավտոմեքենաների գները 2014-ի դեկտեմբեր ամսին աճել է մինչև 50%-ով: Մեքենաների բարձր պահանջարկը գների կտրուկ բարձրացման է հանգեցրել: Մինչև 3 տարեկան որոշ մակնիշի մեքենաներ գրեթե 1.5 անգամ թանկացել են. գրում է Regnum-ը:
Գների բարձրացում է նկատվում մի ամբողջ շարք մակնիշի մեքենաների համար, որոնց թվում առանձնանում է 2011թ. Lexus ES (գնաճը կազմել է 46,4%), Toyota Camry (+20,5%), Hyundai ix35 (+18,6%), Toyota Corolla (+14,2%), BMW 5-րդ սերիայի (+14%), Nissan X-Trail (+13,6%), Opel Astra (+13,5%), Nissan Qashqai (+11,8%), Daewoo Nexia (+10,8%), Mitsubishi Lancer (+10,7%):
Հավելենք, որ փորձագետները կանխատեսում են, որ երկրորդական շուկայում մեքենաների պահանջարկը կաճի սպառողների կողմից նոր մեքենաներ գնել հրաժարվելու պատճառով: