Լիբիայից Իտալիա մեկնող անօրինական 54 ներգաղթյալներից 53-ը մահացել են Միջերկրական ծովում՝ ծարավից։ Այդ մասին պատմել է միակ ողջ մնացած մարդը, ով ստիպված է եղել ծովի ջուր խմել։ 15 օր տեւած նավարկությունն ավարտվել է Թունիսի ափերի մոտ։ Ներգաղթյալներին արգելված է եղել իրենց հետ շշերով ջուր վերցնել: Փչովի նավակի ուղեւորները մահացել են խմելու ջուր չլինելու պատճառով, նավակը վնասվածք է ստացել, իսկ միակ փրկվածը կառչած է մնացել նավակի մնացորդներից այնքան ժամանակ, քանի դեռ նրան չեն գտել ձկնորսները։
Մահացել են ծարավից
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ