Հոլիվուդյան դերասանուհի Անջելինա Ջոլին՝ որպես փախստականների հարցերով ՄԱԿ-ի հատուկ դեսպան, այցելել է Իրաքից ու Սիրիայից Իրաքի հյուսիս ապաստանածներին: Այցի ընթացքում Ջոլին հայտարարություն է արել՝ կոչ անելով միջազգային հանրությանն ակտիվանալ ու շատ ավելին անել հարկադրված վերաբնակներին օգնելու համար:
Հավելենք, որ ՄԱԿ-ի հետ ընդհանուր աշխատանքից հետո Ջոլին 2012 թ ապրիլ ամսից նշանակվել է փախստականների հարցերով ՄԱԿ-ի հատուկ դեսպան: