Ավտոմեքենան հափշտակողը կալանավորվել է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Ոստիկանության քննչական գլխավոր վարչությունում քննվող մի քրեական գործի նախաքննության ընթացքում պարզվել է, որ 1991թ. ծնված, նախկինում դատված Նշան Ա-ն 1975թ. ծնված Արթուր Մ-ին պատկանող ևևԼանդ Կրաուզեր Պրադոևև մակնիշի ավտոմեքենան գնելու, բանկում գրավադնելու և գումարը հետագայում վճարելու պատրվակով՝ 2012թ. մայիսի 15-ին վերջինի հետ կնքել է ավտոմեքենայի առուվաճառքի պայմանագիր: Նշան Ա-ն Արթուր Մ-ին վճարելով 3.166.800 դրամին համարժեք 8.000 ԱՄՆ դոլար` նրանից ստացել է նշված ավտոմեքենան և խարդախությամբ այն հափշտակել` Արթուր Մ-ին պատճառելով առանձնապես խոշոր չափերի հասնող 6.189.300 դրամի գույքային վնաս: Նշան Ա-ին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգքրի 178 հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով և խափանման միջոց է ընտրվել կալանավորումը:
Նախաքննությունը շարունակվում է:




Լրահոս