Ռուսաստանում ձերբակալվել է ՀՀ քաղաքացի՝ Կրեմլում «ռումբ տեղադրելու համար»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ռուսաստանում քրեական գործ է հարուցվել ՀՀ քաղաքացի Աշոտ Առաքելյանի նկատմամբ, ով, գտնվելով Ռուսաստանում, կեղծ հաղորդագրություն է տարածել Կրեմլում նախապատրաստվող պայթյունի մասին. այս մասին այսօր հայտնել է Կրասնոդար երկրամասի դատախազությունը:

Միջադեպը, որի համար 37-ամյա Առաքելյանը կալանավորվել է, գրանցվել է հունվարի 15-ին:

«Հետաքննության համաձայն՝ ապօրինի հիմունքներով Ռուսաստանի Դաշնության տարածքում գտնվող Հայաստանի քաղաքացին, ցանկանալով իր հանդեպ ուշադրություն գրավել, զանգահարել է Սոչիի ներքին գործերի վարչության հերթապահ մաս ու հայտնել սուտ տեղեկատվություն Կրեմլում նախապատրաստվող պայթյունի մասին»,- ասվում է հաղորդագրության մեջ:

ՀՀ քաղաքացուն սպառնում է մինչև 3 տարի ազատազրկում:




Լրահոս