Երեկ ՀՀ անկախության հռչակագրի ընդունման 22-րդ տարեդարձի առիթով Մելիք Ադամյան փողոցում՝ կառավարության նիստերի դահլիճի մոտ գտնվող հուշաքարին ծաղիկներ դրվեցին: Ինչպես եւ սպասվում էր, հուզիչ ճառեր ասվեցին հայրենասիրական թեմաներով, սակայն միջոցառումը կիսատ մնաց: Պատճառն այն էր, որ կառավարության շենքի մոտ հավաքված զոհված զինծառայողների մայրերն իրենց պաստառներով ու զոհվածների լուսանկարներով հերթով եկան Մելիք Ադամյան փողոց: Նրանց տեսնելուն պես ՀՀԿ-ական պատգամավորներ Գալուստ Սահակյանի, Խոսրով Հարությունյանի, Կարեն Ավագյանի, Վոլոդյա Բադլյանի եւ այլոց դեմքի ժպիտը կորավ: Երբ զոհված զինծառայողների մայրերը սկսեցին բղավել, որ «անկախ երկրում իրենց որդիներին սպանել են», միջոցառումը չնախատեսված արագությամբ «փակվեց»: ՀՀԿ-ականները, գլուխները կախ, հեռացան:
ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄԸ ՉՍՏԱՑՎԵՑ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ