ՀՀ բնապահպանության նախարարության աշխատակազմի բնապահպանական պետական տեսչության կողմից 27.08-31.08.2012թթ ընկած ժամանակահատվածում իրականացված ստուգումների, շրջայցերի ընթացքում հայտնաբերված խախտումների, ինչպես նաեւ տարածքային բաժինների վարույթին հանձնված գործերի քննության արդյունքում բնապահպանական պետական տեսչության կողմից կայացվել է 930.0հազ.դր. ընդհանուր գումարով վարչական տուգանքի 10 որոշում եւ հաշվարկվել 2.01մլն.դր. ընդհանուր գումարով շրջակա միջավայրին հասցված վնաս:
Մասնավորապես`
Մթնոլորտային օդի պահպանության ոլորտ
Մթնոլորտի վերահսկողության բաժնի կողմից 1 տնտեսվարողի մոտ ստուգման արդյունքում կայացվել է 100.0հազ.դր գումարի վարչական տուգանքի որոշում:
Ջրերի պահպանության ոլորտ
Ջրերի վերահսկողության բաժնի կողմից 4 տնտեսվարողների մոտ ստուգումների արդյունքում կայացվել է 430.0 հազ.դր. ընդհանուր գումարի վարչական տուգանքի 4 որոշում:
Սյունիքի տեսչական բաժնի կողմից ,Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատե ՓԲ ընկերության պոչամբարի վթարի հետեւանքով Ողջի գետի աղտոտնման համար հաշվարկվել է 294.42 հազ.դր գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս:
Բուսական աշխարհի պահպանության ոլորտ
Անտառների վերահսկողության բաժնի կողմից ,Հայանտառ ՊՈԱԿե-ի Կապանի մասնաճյուղի ստուգման արդյունքում հաշվարկվել է 1719.25 հազ.դր բնությանը հասցված վնաս:
Շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննություն
Արագածոտնի տեսչական բաժնի կողմից հայտնաբերված խախտման համար 1 տնտեսվարողի նկատմամբ կայացվել է 100.0հազ,դր գումարի վարչական տուգանքի որոշում:
Հաշվետվությունները սահմանված ժամկետում չներկայացնելու համար
Լոռու տեսչական բաժնի կողմից 1 տնտեսվարողի նկատմամբ կայացվել է 50.0 հազ.դր. գումարի վարչական տուգանքի որոշում:
Սյունիքի տեսչական բաժնի կողմից ստուգման արդյունքում 2 տնտեսվարողների նկատմամբ կայացվել է 200.0 հազ.դր.ընդհանուր գումարի վարչական տուգանքի 2 որոշում:
Ապօրինի որս
Կենսաբազմազանության, հողերի, թափոնների եւ վտանգավոր նյութերի վերահսկողության բաժնի աշխատակիցների կողմից իրականացված շրջայցերի ընթացքում արձանագրված լորի ապօրինի որսի 2 դեպքով առգրավվել է 147 հատ կենդանի լոր, որոնք բաց են թողնվել արիալ:
Շիրակի տեսչական բաժնի բաժնի աշխատակիցների կողմից իրականացված շրջայցերի ընթացքում արձանագրված խեցգետնի ապօրինի որսի համար 1 ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 50.0հազ.դր գումարի վարչական տուգանքի որոշում: Առգրավված 4.0կգ կենդանի խեցգետինը բաց է թողնվել ջրամբար: Առգրավվել է 5 հատ խեցգետնաորսիչ:
Ընդհանուր առմամբ բնապահպանական պետական տեսչության կողմից կիրառված պատժամիջոցներից ՀՀ պետ. բյուջե նշված ժամանակահատվածում մուտք է եղել 1.97մլն.դր. գումար: