Սևանա լճում ջրասուզակները որոնում են քաղաքացու. հայտնաբերվել է նրա նավակը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ապրիլի 20-ին, ժամը 09.19-ին քաղաքացուց ահազանգ է ստացվել, որ քամու պատճառով նավակը հեռվացել է Գեղարքունիքի մարզի Ծովազարդ գյուղի մոտակա լճափից. անհրաժեշտ է օգնություն:

Դեպքի վայր է մեկնել հատուկ ջրափրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Ժամը 11.05-ին Դրախտիկ-Ծովագյուղ հատվածում` ափից մոտ 5 կմ հեռավորության վրա, հայտաբերվել է Ա. Մ.-ին պատկանող ռետինե, մեկ տեղանոց նավակը. քաղաքացին չի հայտնաբերվել:

Ձկնորսի հավանական խեղդվելու վայրում ջրասուզակներն իրականացնում են որոնողական աշխատանքներ:




Լրահոս