ԻՊ-ն իր վրա է վերցրել Տրիպոլիում Իսպանիայի դեսպանատանն իրականացված ահաբեկչության պատասխանատվությունը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Լիբիայի մայրաքաղաք Տրիպոլիում Իսպանիայի դեսպանատան դիմաց պայթյունի պատասխանատվությունն իր վրա է վերցրել  «Իսլամական պետություն» ծայրահեղական խմբավորումը. հայտնում է «Ֆրանս պրեսս» գործակալությունը՝ հղում կատարելով իսլամիստների կողմից սոցկայքերում հրապարակված հայտարարությանը:

Ինչպես հայտնի էր դարձել ավելի վաղ, երեկ երեկոյան Տրիպոլիում Իսպանիայի դեսպանատան դիմաց պայթյուն էր գրանցվել:

Անվտանգության ոլորտում աղբյուրի խոսքերով՝ պայթյունի արդյունքում ոչ ոք չի տուժել:

Ինչպես տեղեկացվել էր ավելի վաղ, անցած տարվա ամռանը Իսպանիան տարհանել էր Լիբիայի մայրաքաղաք Տրիպոլիից իր հյուպատոսության աշխատակիցներին՝ ելնելով անվտանգության տեսանկյունից:




Լրահոս