Ժողովուրդ. Երբվանի՞ց է սկսվել հայոց բանակին գոմեշի միս մատակարարվել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ գլխավոր ռազմական տեսուչ, գեներալ-գնդապետ Միքայել Հարությունյանը, պատասխանելով այն հարցին, թե երբվանից է սկսվել հայոց բանակին գոմեշի միս մատակարարվել, արդյոք իր օրոք չի եղել, սենսացիոև բացահայտում է արել. “Վերջին դեպքերի հետ կապված որևէ բան չեմ կարող ասել, բայց այն ժամանակներում` ոչ Սերժ Սարգսյանի ղեկավարման տարիներին և ոչ էլ իմ, այդպիսի երևույթներ չեն եղել”: Հարությունյանը հավելել է, թե դա շատ վատ երևույթ է, “որի գնահատականը նախագահն արդեն տվել է, իսկ ովքեր որ մեղավոր են, պետք է պատասխան տան”: Սա նշանակում է, որ բանակին գոմեշի մսի մատակարարումը սկսվել է Միքայել Հարությունյանին հաջորդած Սեյրան Օհանյանի օրոք: Իսկ ՊՆ մամլո խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը դեռ “վայրահաչում” է:




Լրահոս