Չեմ ընդունում Օզբիլիսի մեղադրանքները. Մուրատ Յակին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Շատ եմ ափսոսում Արազ Օզբիլիսի հետ կապված միջադեպի համար: Այս մասին նշել է Մոսկվայի «Սպարտակ»-ի գլխավոր մարզիչ Մուրատ Յակինը` անդրադառնալով Հայաստանի հավաքականի և  ռուսական թիմի կիսապաշտպանի մեղադրանքներին:

«Չեմ ընդունում Օզբիլիսի մեղադրանքները: Այդ խոսքերն ինձ համար շատ ցավոտ էին: Երբեք չէի պատկերացնի, որ ֆուտբոլիստը զուտ մարզական որոշումը կարող է այդպես մեկնաբանել: Արազը ներողություն է խնդրել, ակումբը նրան լուրջ տուգանել է: Այդքանով հարցն ինձ համար փակված է»,- նշել է Յակինը:

Հիշեցնենք, որ Օզբիլիսը քննադատել էր «Սպարտակ»-ի գլխավոր մարզիչ Մուրատ Յակինին: Այս դեպքից հետո ռուսական ակումբը տրանսֆերի է հանել Օզբիլիսին և Յուրա Մովսիսյանին:




Լրահոս