Սերժ Սարգսյանը որոշել է հետեւողականորեն իջեցնել նախագահի ինստիտուտի նշաձողը: Բավարար չէ՝ Երեւանի տարբեր անկյուններում ջանասիրաբար մասնակցում է արձանների ու սուպերմարկետների բացման արարողություններին, երեկ էլ ընդունել է «Թենիսի տապան-2012» թենիսի միջազգային մրցաշարին մասնակցելու նպատակով Երեւան ժամանած Ռուսաստանի Դաշնության պատվիրակությանը: Կարելի է եզրակացնել՝ Հայաստանում բոլոր հարցերը կարգավորված են, չկա ո՛չ սոցիալ-տնտեսական, ո՛չ քաղաքական խնդիր, ու Ս. Սարգսյանն այնքան պարապ է, որ արդեն հանդիպում է ՀՀ ժամանած ցանկացած օտարերկրացու հետ: Համեմատության համար նշենք, որ Հայաստանի շախմատի տղամարդկանց հավաքականի անդամներն օլիմպիական եռակի չեմպիոններ են, բայց երբ նրանք մեկնում են որեւէ մրցաշարի, այդ երկրների նախագահները, վարչապետերն ու խորհրդարանների ղեկավարները չեն շտապում նրանց հրավիրել իրենց մոտ անգամ այնտեղ մարզական հաջողությունների հասնելուց հետո: Լավագույն դեպքում, մրցաշարի բացմանը ներկա է գտնվում այդ քաղաքի կամ մարզի ղեկավարը:
ՊԱՐԱՊ Է ՄՆԱՑԵԼ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ