Ռուսաստանի Չիտա քաղաքի բնակիչն անտառային հրդեհ է կազմակերպել: Քրեական հետախուզության աշխատակիցները ձերբակալել են տեղաբնակներից մեկին, ով կասկածվում է այն բանում, որ նա սպանել է մի կնոջ ու, ցանկանալով թաքցնել հանցագործության հետքերը, փորձել է նրա դին վառել անտառում, հայտնում են Ռուսաստանի Անդրբայկալ երկրամասի ՆԳՆ վարչությունից:
«Անտառային հրդեհի հանգցման ժամանակ հակահրդեհային ծառայության աշխատակիցները հայտնաբերել են կնոջ դի: Դեպքի վայր են կանչվել ոստիկանության աշխատակիցներ: Իրավապահ մարմինների աշխատակիցները պարզել են, որ կինը մահացել է ծեծի արդյունքում»,- ասվում է հաղորդագրության մեջ:
Ոստիկանները պարզել են ենթադրյալ մարդասպանի ինքնությունը, վերջինս նախկինում դատապարտված Չիտայի 30-ամյա բնակիչն է: Մարդասպանը խոստովանել է իր մեղքը: