Նոյեմբերի 14-ը շաքարախտի դեմ պայքարի համաշխարհային օրն է: 1891թ.-ի այս օրը ծնվել է հայտնի գիտնական, բժշկության բնագավառում Նոբելյան մրցանակի արժանացած Ֆրեդերիկ Բանտինգը, ով 1923թ.-ին հայտնաբերել է ինսուլինը: Այդ կապակցությամբ էլ այդ օրն ամբողջ աշխարհում ընդունված է նշել որպես շաքարախտի դեմ պայքարի միջազգային օր: Շաքարախտի դեմ պայքարի համաշխարհային օրը նշվում է 1991 -ից Միջազգային շաքարախտային ֆեդերացիայի և Առողջապահության համաշխարհային կազմակերպության առաջարկով: Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալներով, աշխարհում շաքարային դիաբետով տառապում է շուրջ 250 մլն մարդ: Յուրաքանչյուր 10-15 տարին հիվանդների թիվը կրկնապատկվում է: Հայաստանի շաքարախտի ասոցիացիայի նախագահ, էնդոկրինոլոգ Էլզա Հայրապետյանը ավելի վաղ կայացած ասուլիսում ասել է, որ Հայաստանում այսօր գրանցված է 56 հազար շաքարախտով հիվանդ, իսկ Երևանում` 24 հազար:
Այսօր շաքարախտի դեմ պայքարի համաշխարհային օրն է
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ