Ավտոմեքենաների խցանում` մերկասառույցի պատճառով

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Քաջարան-Մեղրի ավտոճանապարհի 13-րդ կմ-ում մերկասառույցի հետևանքով առաջացել է ավտոմեքենաների խցանում, հայտնում է ԱԻՆ տեղեկատվական կենտրոնը: Նախօրին ԱԻՆ-ում այս ահազանգն ստանալուց հետո դեպքի վայր են մեկնել մարզային փրկարարական ջոկատը և 4 հրշեջ-փրկարար: Տեղում պարզվել է, որ խցանման մեջ են հայտնվել “Գազել” մակնիշի բեռնատար, “Մերսեդես” և 3 “ՎԱԶ” մակնիշի մարդատար մեքենաները: Փրկարարների ավտոմեքենաները դուրս են բերել ճանապարհի երթևեկելի հատված:




Լրահոս