ՀԿԵ-ն մասնակցում է «Ռազմավարական գործընկերություն – 1520» X միջազգային երկաթուղային բիզնես-ֆորումի աշխատանքին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ի գլխավոր տնօրեն Վիկտոր Ռեբեցը մասնակցում է «Ռազմավարական գործընկերություն – 1520» միջազգային երկաթուղային բիզնես-ֆորումի աշխատանքին, որն այս տարի անցնում է հունիսի 3-5-ին Սոչիում:

«Ռազմավարական գործընկերություն – 1520»-ը երկաթուղային տրանսպորտի հարցերին նվիրված մասնագիտական միջազգային համաժողով է և հանդիսանում է երկաթուղային բիզնեսի ղեկավարների խոշորագույն հանդիպում:

Համաժողովի գաղափարն է՝ երկաթուղային ոլորտի զարգացմանն ուղղված համատեղ մոտեցումների մշակումը բեռնա- և ուղևորափոխադրումների համաշխարհային շուկայում առաջատար դիրքեր զբաղեցնելու համար:

Համաժողովի նպատակն է երկաթուղային համակարգի արդյունավետ շահագործման համար անհրաժեշտ կարևորագույն որոշումների ընդունումը, մասնավորապես փոխադրումների գործընթացների օպտիմալացման, տրանսպորտային ենթակառուցվածքի արդիականացման, ներդրումների ներգրավման, ժամանակակից շարժակազմի արտադրման ոլորտներում:

Միջոցառմանը մասնակցում են 30 երկրներ ներկայացնող 1400 մասնագետներ՝ ԱՊՀ և Եվրամիության երկրների տրանսպորտային ոլորտի առաջատար ընկերությունների պատվիրակներ:

Համաժողովի շրջանակներում ստորագրվում են համագործակցության մասին խոշոր միջազգային համաձայնագրեր, երկաթուղային տեխնիկայի մատակարարման և սպասարկման մասին պայմանագրեր:




Լրահոս