Մեկնարկում է Նունե Եսայանի բարեգործական համերգաշարը Եվրոպայում` նվիրված Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ սփյուռքի նախարարության և Եվրոպայի հայ համայնքների Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումները համակարգող տարածաշրջանային հանձնախմբերի նախաձեռնությամբ «Կանք, պիտի լինենք ու դեռ շատանանք» նշանաբանով մեկնարկում է Նունե Եսայանի բարեգործական համերգաշարը Եվրոպայում՝ Նիկոսիայում (Կիպրոս), Աթենքում (Հունաստան), Վիեննայում (Ավստրիա), Մյունխենում, Համբուրգում (Գերմանիա), Մարսելում (Ֆրանսիա):

Համերգները, որի  ծրագրում ընդգրկված են հայկական ժողովրդական և հայրենասիրական երգեր, նպատակ ունեն համախմբելու և ոգևորելու հայմայնքները, ցույց տալու հայկական ժողովրդական երգերի գեղեցկությունն ու հուզականությունը, դրանց մեջ ամփոփված վերածննդի ու զարթոնքի  ոգին;

ՀՀ սփյուռքի նախարարության և «Համազգային» հայ կրթական և մշակութային միության միջև կնքված համաձայնագրի շրջանակում «Համազգայինն» ամբողությամբ ներգրավված է տարածաշրջանային համերգների կազմակերպման աշխատանքներում: Համերգներն ավելի մասսայական դարձնելու նպատակով կազմակերպչական աշխատանքներին ներգրավվել են նաև Գերմանիայում՝ «Հայաստան» հիմնադրամի տեղական մարմնի ղեկավարությունը, Մարսելում՝ «Մարսել- Պրովանս- Հայաստան- 2015» կազմակերպության հանձնախումբը և այլն:

Նունե Եսայանի բարեգործական ծրագրի ֆինանսական խնդիրները հոգում են «Հրայր և Աննա Հովնանյան» բարեգործական և «Փյունիկ» մարդկային ռեսուրսների զարգացման հիմնադրամները:

Համերգներից հասույթի դեպքում՝ (մի շարք համերգներ բացօթյա են լինելու) այն  կտրամադրվի Ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումները համակարգող տարածաշրջանային հանձնախմբերին՝ ցեղասպանությանը նվիրված հետագա ծրագրերի իրականացման նպատակով:




Լրահոս