Հայաստան համահայկական հիմնադրամ. Գումարը կազմեց 21 մլն. 422 հազ. 477 ԱՄՆ դոլար

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Այսօր առավոտյան Երևանի ժամանակով ժամը 8-ին ավարտվեց “Հայաստան” համահայկական հիմնադրամի հերթական՝ 15-րդ հեռուստամարաթոնը, որն այս անգամ կրում էր “Մեր գյուղը” խորագիրը։ Հեռուստամարաթոնի արդյունքում հանգանակությունների և դրանց խոստումների ընդհանուր գումարը կազմեց 21 մլն 422 հազ. 477 ԱՄՆ դոլար։
12 մլն դոլարը բաժին է ընկնում Մոսկվայում Կոնստանտին Մանուկյանին պատկանող Golden Palace ռեստորանային համալիրում կայացած դրամահավաք-ճաշկերույթին։ Մարաթոնի ամենախոշոր նվիրատուներն են “Ռեսո Գարանտիա” ընկերության հիմնադիրները՝ 4 մլն դոլար, Լևոն Հայրապետյանը՝ խոստացել է 2 մլն դոլար, Հայկ Մագաքելյան՝ 1.6 մլն դոլար, “Տաշիր” ընկերությունների սեփականատեր Սամվել Կարապետյանը խոստացել է 1,5 մլն դոլար։
Նշենք, որ այս տարի հավաքված գումարը ուղղվելու է Հայաստանի և Արցախի գյուղական համայնքների զարգացմանը, ինչպես նաև սիրիահայերի խնդիրներին։
Հիշեցնենք նաև, որ 2011թ. կայացած հեռուստամարաթոնի ժամանակ հանգանակվել էր 12 մլն 286 հազ 478 դոլար՝ առանց դրամահավաք-ճաշկերույթի




Լրահոս