Արմավիր մարզի ընդհանուր իրավասության դատարանում դատավոր Արթուր Ադամյանի նախագահությամբ շարունակվում է Արագածոտնի մարզի բնակիչ Շանթ Հովհաննիսյանի դեմ հարուցված քրեական գործով դատաքննությունը:
Շանթ Հովհաննիսյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 2011թ. դեկտեմբերի 9-ին հյուրընկալվելով իր զոքանչ, Արմավիրի մարզի Գետաշեն գյուղի բնակչուհի Լ. Մ.-ին պատկանող առանձնատանը, մինչև 10.12.2011թ. մնացել է այնտեղ: Նշված օրը, օգտվելով տան անդամների հյուրասենյակից բացակայելու հանգամանքից, գույքի գաղտնի հափշտակություն կատարելու դիտավորությամբ, հեռուստացույցի տակդիրի դարակից գողացել է Լ. Մանուկյանին պատկանող խոշոր չափի` 1.080.000 ՀՀ դրամ կանխիկ գումարը:
Շանթ Հովհաննիսյանը մեղադրվում է ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով, նա կալանավորված է: Հաջորդ դատական նիստ տեղի կունենա դեկտեմբերի 10-ին:
“Փաստինֆո”