ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ես ընդամենը ուզում եմ խնդրել իրենց կուսակցության ղեկավարությանը, մեր ընկերներին, որ Բիշարյանի սանձերը քաշեն, թույլ չտան՝ իմ հետ մտնի բառախաղի մեջ»:

Մհեր Սեդրակյան «Հրապարակ»

Պահո՜, Ազգային Ժողովի պատգամավոր Մհեր Սեդրակյանի թիրախում էլի կանայք են հայտնվել: Բայց, ի տարբերություն նախորդ դեպքերի, երբ պատմությունն ավարտվեց խմբագրության դռան պայթեցումով, այս անգամ Հեղինե Բիշարյանը լավ է պրծել. Սեդրակյանն առայժմ զգուշացնում է նրան: Ասել է թե՝ դրսեւորվելու ժամանակ է տվել: Հետաքրքիր է՝ ինչ կլինի, եթե Բիշարյանի կուսակցության ղեկավարությունը «չքաշի նրա սանձերը»: Ամեն դեպքում, տիկին Բիշարյանին հորդորում ենք դիմել ոստիկանություն՝ թիկնապահներ վարձելու խնդրանքով: Ի՞նչ իմանանք, թե ինչ տրամադրությամբ կարթնանա Սեդրակյանը:




Լրահոս