Այսօր գումարած արտահերթ նիստում ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովն Ընտրական օրենսգրքով սահմանված կարգով ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի անդամներ է նշանակել Ենոք Անդրեասյանին՝ թիվ 3 ԸԸՀ-ում, Ռազմիկ Բաֆյանին՝ թիվ 5 ԸԸՀ-ում և Արմեն Մուրադյանին՝ թիվ 7 ԸԸՀ-ում: Նիստի ընթացքում ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Տիգրան Մուկուչյանը տեղեկացրել է, որ, համաձայն ՀՀ ընտրական օրենսգրքի, ընտրական տեղամասում քվեարկության արդյունքների վերահաշվարկի մասին դիմում կարող է ներկայացվել միայն համապատասխան ընտրատարածքային ընտրական հանձնաժողով, քվեարկության հաջորդ օրը՝ ժամը 12.00-ից մինչև ժամը 18.00-ն: Տիգրան Մուկուչյանի փոխանցմամբ՝ 2012թ. դեկտեմբերի 2-ին թիվ 1 և թիվ 35 ընտրատարածքներում կայացած Ազգային ժողովի մեծամասնական ընտրակարգով լրացուցիչ ընտրությունների քվեարկության արդյունքների վերահաշվարկի մասին դիմումներ ընտրատարածքային ընտրական հանձնաժողովները չեն ստացել:
Վերահաշվարկի մասին դիմումներ ԸԸՀ-ները չեն ստացել
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ