ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՃԱԿԱՏԱԳՐԱԿԱՆ ՕՐ
Ամերիկուհին 4 միլիոն ԱՄՆ դոլարի փոխհատուցում է ստացել շիմպանզեի կողմից հարձակման ենթարկվելու համար: Պատահարը տեղի էր ունեցել 2009-ին Ստեմֆորդ քաղաքում: Ճակատագրական այդ օրը նա այցելել էր հարեւանուհուն՝ շիմպանզեի տիրոջը: Հարեւանուհին խնդրել էր օգնել կապիկին բակից բերել տուն: Այդ պահին կենդանին հարձակվել էր նրա վրա, պոկել կնոջ դաստակները, քիթը, շրթունքները: Կինը, դիմելով դատարան, պահանջել էր 4 միլիոն ԱՄՆ դոլարի փոխհատուցում: Քանի որ կապիկի տերն արդեն մահացել է, բարեկամները ստիպված վաճառել են բնակարանը եւ թանկարժեք այլ իրեր` գումարը տալու համար:

ՉԻ ԶՂՋՈՒՄ
«Ուկրաինայի Գերագույն ռադայի ճաշարանի աշխատակցուհին հեռացվել է աշխատանքից՝ պատգամավորներին մատուցվող ապուրների մեջ թքելու համար»,-գրում է ԹջչսÿՊ-ը: Աշխատակցուհու խոսքով՝ նա նման արարք է թույլ տվել բազմակի անգամ եւ դա արել է պատգամավորներից վրեժ լուծելու համար, քանի որ նրանք վատ են վարվում երկրի ու ժողովրդի հետ: Աղջիկը բոլորովին չի զղջում իր արարքի համար եւ նույնիսկ պատրաստվում է դրա մասին գիրք գրել:

ՎԱՃԱՌՎԵԼ Է
Հայտնի մուլտիպլիկացիոն կերպար Միկի մկնիկի առաջին պաստառներից մեկը, որը տպվել է 1928-ին ԱՄՆ-ում, Heritage Auctions աճուրդի տան կողմից վաճառվել է 101 հազար 575 դոլարով: Միկի մկնիկի կերպարը ստեղծել է նկարիչ-մուլտիպլիկատոր եւ Walt Disney Productions ընկերության հիմնադիր Ուոլտ Դիսնեյը: Այդ ժամանակվանից միլիոնավոր մարդկանց կողմից ճանաչված ուրախ Միկին դարձել է ընկերության եւ ամերիկյան փոփ մշակույթի խորհրդանիշը:

ՕԲԱՄԱՅԻ ՊԱՏՎԻՆ
Ամերիկացի գիտնականների` վերջերս հայտնաբերած ձկնատեսակն անվանել են Բարաք Օբամայի անունով: Ձուկն ապրում է Հյուսիսային Ամերիկայի գետերում: Այն մեծանում է մինչեւ 48 մմ երկարության, նարնջագույն ու կապույտ կետիկներով է: Կենդանաբաններն ասել են, որ այս կերպ իրենք փորձել են շնորհակալություն հայտնել ԱՄՆ նախագահին` շրջակա միջավայրի պաշտպանության գործում ունեցած ներդրման համար:

Պատրաստեց ԱՆՈՒՇ ՇԱԲՈՅԱՆԸ




Լրահոս