ՄԵՐԺՎԱԾ ՕԵԿ-Ը ԵՐԲԵՔ ՉԻ ՆԵՂԱՆՈՒՄ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԱԺ «Օրինաց երկիր» կուսակցության կողմից 2013թ. բյուջեի նախագծին ներկայացրած բոլոր առաջարկությունները ՀՀ կառավարությունը մերժել է: Բայց դա չխանգարեց ՕԵԿ-ին, որպեսզի «կողմ» քվեարկի բյուջեի նախագծին (գոնե ձեւի համար ձեռնպահ լինեին): Սա նշանակում է, որ կա՛մ նրանց առաջարկները անպիտան էին, կա՛մ էլ ՀՀԿ-ն պարզապես արհամարհում է իր կոալիցիոն միակ գործընկերոջը: Տեղեկացնենք, որ ՕԵԿ-ն առաջարկել էր գործադիրին, որպեսզի խմբակցության փորձագետների աշխատավարձը հավասարեցնեն պատգամավորի վճարովի հիմունքներով աշխատող օգնականների աշխատավարձին՝ նրանց ընդգրկելով սոցիալական փաթեթի մեջ: Սակայն կառավարությունը պատասխանել է, որ ելնելով ՀՀ 2013թ. պետական բյուջեի նախագծից՝ այդ խնդիրը առաջնահերթ չէ: «Ժողովուրդ»-ի հարցին, թե չի նեղացել ՕԵԿ-ը, որ այդքան մերժվել է, խմբակցության քարտուղար Մհեր Շահգելդյանը պատասխանեց. «Խնդիրը նրա մեջ չէ, որ մենք մերժում ենք ստացել, որովհետեւ բյուջեում ընդգրկված են մի շարք ռազմավարական ուղղություններ, որոնք մեզ համար սկզբունքային են: Եւ այդ սկզբունքային մոտեցումները նաեւ մեր ծրագրերի մեջ են, եւ մենք կարեւորում ենք, որ դրանք բյուջեի մեջ ֆիքսված են»:
ՕԵԿ մյուս առաջարկների մասին՝ «Ժողովուրդ»-ի վաղվա համարում:




Լրահոս