«Իսլամական պետության» զինյալները գերեվարել են շուրջ 100 սիրիացի զինվորի

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպության զինյալները գերեվարել են Սիրիայի կառավարական զորքերի ավելի քան 100 զինվորի:
Զինվորականներին գերեվարել են Պալմիրի շրջանում և տարել են անհայտ ուղղությամբ, փոխանցում է քաթարական Al Jazeera հեռուստաալքիը:

Ավելի վաղ ԻՊ անդամները սիրիացի զինվորների զանգվածային մահապատիժ էին իրականացրել Պալմիրի հնադարյան ամֆիթատրոնում:

Մինչ այդ երկրի մեկ այլ հատվածում շարունակվում են թեժ մարտեր մի կողմից «Հեզբոլլահի» զինյալների ու կառավարական ուժերի միջև, իսկ մյուս  կողմից` ընդդիմադիր խմբավորումների զինյալների միջև:

Սիրիայի հարցերով ՄԱԿ-ի հատուկ հանձնակատար Ստեֆան դե Միստուրան հայտարարել է, որ հուլիսի 28-ին ծրագրում է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին ներկայացնել Սիրիայի հակամարտության խաղաղ կարգավորման ծրագիրը, հայտնում է Agence France-Presse-ն:




Լրահոս